Տեխնիկական Սպասարկման Մասնագետ

  • Full-time

Company Description

Evolution-ը 2006թ․-ին հիմնադրված և 2015թ-ից Nasdaq Nordic հարթակում ընդգրկված միջազգային Evolution Group-ի մի մասն է։
Evolution-ն ամենախոշոր օպերատորներին առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար միջազգային ընկերություն է, որը գործում է աշխարհի ավեի քան 40 վայրերում և իր թիմում է հավաքել շուրջ 100 ազգությունների ավելի քան 20000 ներկայացուցիչների։

Evolution-ը Հայաստան է մուտք գործել 2020 թվականին և արագորեն հաստատվել որպես գերազանցության համբավ ունեցող խոշոր գործատու:

Մենք հավակնում ենք դառնալ տարածաշրջանի առաջատար գործատուներից մեկը՝ առաջարկելով կարիերայի նոր հնարավորություններ և հետաքրիքիր աշխատանքային փորձառություն:Տեխնիկայի վերջին շնչով հագեցած ընկերության ստուդիան Երևանից ուղիղ եթերով հեռարձակվող բովանդակությամբ ապահովում է ընկերության միջազգային ցանցը, որն այնուհետև փոխանցվում է լիցենզավորված օպերատորներին ամբողջ աշխարհում:

Դե ինչ, պատրա՞ստ եք նոր հնարավորությունների և յուրահատուկ փորձառության։ Մենք սպասում ենք Ձեզ։

Job Description

  • Ապահովել ընկերության շենքային համակարգերի շարունակական սպասարկումն ու պահպանությունը և վերացնել մանր թերությունները.
  • Ղեկավարել կամ վերահսկել այն մասնագետների և ենթակապալառուների աշխատանքը, ովքեր աշխատում են ընկերության էլեկտրական կայանքների հետ
  • Հետևել և անհրաժեշտության դեպքում փոխարինել էլեկտրական լամպերը նշանակված բոլոր օբյեկտներում, ըստ անհրաժեշտության:
  • Ըստ անհրաժեշտության կատարել սանտեխնիկայի հետ կապված ոչ բարդ աշխատանքներ
  • Ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի պարբերաբար ստուգումների իրականացումը, ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի վերանորոգում և անհրաժեշտ սպասարկումը, անհրաժեշտության դեպքում հրավիրել էլեկտրիկ
  • Անհրաժեշտության դեպքում կատարել կոսմետիկ վերանորոգումներ, ինչպիսիք են տեղական պատերի ներկումը, ծեփամածիկը, այլ
  • Կատարել օդափոխման համակարգի հետ կապված անհրաժեշտ բազային աշխատանքներ և վերանորոգումներ, ինչպիսիք են ֆիլտրերի փոխարինումը և լվացումը
  • Պատշաճ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին կամ հրատապ խնդիրներին, երբ դրանք ծագում են և դրանց հետևանքով առաջացած խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկել
  • Կատարել շենքի դռների, բռնակների սպասարկում և վերանորոգում
  • Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել, տեղադրել և վերանորոգել կահույքի բռնակները, ծխնիները և այլ դետալներ
  • Ըստ հանձնարարականի տեղափոխել ապրանքներ կամ սարքավորումներ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից համակարգերի սպասարկամ վերաբերյալ այլ հանձնարարություններ
  • Փոխարինել գործընկերներին արձակուրդի, հիվանդության արձակուրդի և այլ բացակայությունների ժամանակ

Qualifications

  • Միջնակարգ կրթություն;
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի ընթերցանության և գրավոր բազային մակարդակ
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ փորձ շինարարական համակարգերի սպասարկման և անսարքությունների վերացման ոլորտում
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ` MS Word, MS Excel

Additional Information

  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` կարիերայի աճի հնարավորություն,
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ:

 

By clicking the link above or any third-party link within this posting, you are leaving this site and going to a third-party website where the third-party website's terms and privacy policy apply

Privacy Notice